‘Մոուրինյոն չի ընդունում այդքան նորաձեւ դարձած ինքնակենսագրականների լույս աշխարհ գալը’

899

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր բացասական վերաբերմունքն է արտահայտել երիտասարդների՝ ինքնակենսագրական գրքեր գրելու նորաձև դարձած  միտումին: Նա ասել, է որ ինքը չի  պատրաստվում ինքնակենսագրական գիրք գրել: Մարզիչին հատկապես դուր չի եկել Լուիս Սուարեսի գրքի այն հատվածը, որը վերաբերում էր ապրիլին «Էնֆիլդ» մարզադաշտում կայացած «Լիվերպուլի» հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ լոնդոնցիները լիվերպուլցիներին հաղթեցին 2։0 հաշվով՝ զրկելով Անգլիայի չեմպիոն դառնալու հնարավորությունից: Սուարեսն այդ առիթով գրել է, որ ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուր մարզիչ գործում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Սակայն, այնուհանդերձ, իրեն դուր չի եկել, որ   «Չելսին» այդ հանդիպման առաջին իսկ րոպեներից ժամանակ էր ձգում։ «Կապույտների» ֆուտբոլիստները դա մեկնաբանել էին հետևյալ կերպ. «Մարզիչն է մեզ այդպես կարգադրել…»:

Մոուրինյոն այս ամենին պատասխանելով, ասել է. «Եվս մեկ գի՞րք: Դուք այն կարդացե՞լ եք։ Ես 51 տարեկան եմ և բավական պատմություններ ունեմ, որպեսզի գիրք գրեմ, սակայն ի՞նչ կարելի է գրել 25 տարեկանում: Գիրք սեփական մանկության մասի՞ն: Ինձ առաջարկել էին 100 լուսանկարներով գիրք հրատարակել և յուրաքանչյուրի համար փոքրիկ մեկնաբանություն գրել, որը յուրատեսակ ալբոմ կհիշեցներ, սակայն ոչ գիրք, որում ամեն տեսակ հիմարություն, քննադատություն և բացասական խոսքեր կլինեին այն մարդկանց հասցեին, որոնք կապ են ունեցել իմ կարիերայի հետ»:

Նախորդ հոդվածը‘Անգլիայի հավաքականի հարձակվողն աճուրդի է հանել ոսկե մեդալը’
Հաջորդ հոդվածը‘Ռամոս. «Գոլս մեծ սիրով նվիրում եմ մայրիկիս» (տեսանյութ)’