Մոուրինյոն պատրաստ է գլխավորել «Բավարիան»

141

Պորտուգալացի անվանի մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքի և ցանկանում է գլխավորել Մյունխենի «Բավարիան», հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը:

«Ես լսել եմ, որ նա սկսել է գերմաներեն սովորել: Նախկինում Մոուրինյոն արդեն շփվել է «Բավարիայի» ղեկավարության հետ և պատրաստ է գլխավորել մյունխենյան ակումբը»,- նշել է Ֆալկը:

Հիշեցնենք, որ 61-ամյա Մոուրինյոն 2024թ. հունվարին է հեռացվել իտալական «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Նախորդ հոդվածըԿոտ դ՛Իվուարը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիր(տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՖլիկը պատրաստվում է Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակմանը