‘Մոուրինյոն պատրաստ է հրաժարվել առանցքային 4 ֆուտբոլիստի ծառայություններից’

831

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմում լուրջ փոփոխություններ է նախապատրաստում՝ միտված վերջին անհաջողությունների շտկմանը։

Արդեն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մոուրինյոն պատրաստ է հրաժարվել առանցքային 4 ֆուտբոլիստի ծառայություններից։ Մոուրինյոյի «սև ցուցակում» են Էդեն Ազարը, Դիեգո Կոստան, Նեմանյա Մատիչն ու Օսկարը։

Վերոգրյալ ֆուտբոլիստները գտնվում են եվրոպական մի շարք գրանդ ակումբների թիրախում։

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 12-րդ տուրից հետո «Չելսի»-ն 16-րդն է մրցաշարային աղյուսակում։

Նախորդ հոդվածը‘Ամփոփիչ մրցաշար. Նադալը մեկնարկում հաղթեց Վավրինկային ‘
Հաջորդ հոդվածը‘Դավիդ Լուիսը վերադարձավ Փարիզ, չնայած երկրի իրավիճակին’