‘
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է հրաժարվել թիմի ֆրանսիացի խաղացողներ, կիսապաշտպան Պոլ Պոգբայից եւ հարձակվող Անտոնի Մարսիալից ու նրանց տրանսֆերը տալ ֆրանսիական ՊՍԺ-ին` Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու համար,-գրում է բրիտանական Daily Star -ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայն է երկու ֆուտբոլիստներից բացի, ՊՍԺ-ին նաեւ վճարել 50 միլիոն ֆունտ ստերլինգ` գործարքն այս ամռանն իրականացնելու համար:
Փարիզյան ակումբը հետաքրքրված է Պոլ Պոգբայի եւ Անտոնի Մարտիալի ծառայություններով, սակայն ցանկություն չունի կորցնել Նեյմարին:
Ոչ պաշտոնական տվյալներով, բրազիլացի ֆուտբոլիստը չի ցանկանում կարիերան շարունակել Ֆրանսիայում:
‘