‘Մոուրինյոն սկսել է հետաքրքրվել ՊՍԺ-ի կիսապաշտպանի ծառայություններով’

2545

‘

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սկսել է հետաքրքրվել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի կիսապաշտպանին իր թիմում է ցանկանում տեսնել անձամբ Ժոզե Մոուրինյոն: Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար մանկունիանցիները պատրաստ են վճարել 78 մլն եվրո: Գործարքի մեջ կարող է ներառվել նաև անգլիական ակումբի հարձակվող Անտոնի Մարսիալը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վերատիի գործակալն էր դարձել Մինո Ռայոլան, որի հաճախորդներից մի քանիսը խաղացել և խաղում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ում (Իբրահիմովիչ, Մխիթարյան, Պոգբա):

‘

Նախորդ հոդվածը‘Նեյմարը պահանջը «Բարսելոնա»-ին ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն պատրաստ է իր պատմության տրանսֆերային նոր ռեկորդին’