‘Մոուրինյոն վան Գալին գրավել է իր կրքով և նպատակաուղղվածությամբ’

589

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատմել է, թե  «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնելու տարիներին ինչու օգնականի պաշտոնում վերցրել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին։

«Մոուրինյոն բղավում էր։ Նա պաշտպանում էր թիմի գլխավոր մարզիչ Բոբի Ռոբսոնին եւ բղավում էր նաեւ «Բարսելոնայի» նախագահ Նունյեսի վրա։ Նա ամբողջովին հավատարիմ էր Ռոբսոնին։ Ես որոշեցի, որ Մոուրինյոն պետք է լինի իմ օգնականը։ Նա ինձ գրավեց իր կրքով եւ նպատակաուղղվածությամբ»,- Վան Գալի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Վան Գալը «Բարսելոնան» գլխավորել է 1997-2000 եւ 2002-2003 թվականներին։

Ժոզե Մոուրինյոն այժմ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչն է։

Նախորդ հոդվածը‘ Մխիթարյանը, Օսկարը եւ Յանուզայը՝ «Յուվենտուսի» տրանսֆերային ցուցակում’
Հաջորդ հոդվածը‘Մաքսատունը գործում է Լֆիկ Սամոյի տարածքում. Պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսվում. «Ժողովուրդ»’