‘Մոուրինյոն վստահ է, որ Ռունին ու Մխիթարյանը հարձակվողական հզոր ուժ են’

2513

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերլուծել է շաբաթ օրը «Հալի» դեմ խաղը՝ խոսելով Ուեյն Ռունիի մասին: Նա ընդգծել է նաև Հենրիխ Մխիթարյանի կարևորությունը թիմում:

Նշենք, որ այդ խաղից հետո Ուեյն Ռունին քննադատության ենթարկվեց՝ չնայած վերջին րոպեին գոլային փոխանցում կատարեց Մարկուս Ռեշֆորդին: Քննադատությունից զերծ չմնաց նաև գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն, որին մեղադրեցին Ռունիին չզոհաբերելու ու թարմ ֆուտբոլիստ դաշտ դուրս չբերելու մեջ: է -ը:

«Կարող եմ Ռունիին հեռացնել: Ինձ համար խնդիր չէ նրան դուրս թողնելը, նրա համար խնդիր չէ դուրս մնալը,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է mirror-ը: -Բայց ես կարդում էի խաղն ու զգում, որ երկու հարձակվողներ Մարկուսի ու Զլատանի հետ մեկտեղ ունեմ նաև Մխիթարյանի ու Ռունիի կարիքը, որովհետև հենակետային պաշտպանները գործում էին եզրային գծին մոտ:

Վինգերների կարիք չունեի, քանի որ այդ պահի դրությամբ նրանք Վալենսիան ու Լյուկ Շոուն էին, ուստի վինգերների փոխարեն ես այս դիրքում խաղացող ֆուտբոլիստների կարիք ունեի ու գիտեմ, որ Ռունին փոխանցումների լավ աչք ու գնդակն զգալու ունակություն ունի, ինչը կարող էր կատարյալ լինել, ու այդպես էլ եղավ:

Նա խաղում էր մնացած թիմի պես: Առաջին խաղակեսը նորմալ էր, բայց թիմը դանդաղ էր գործում շրջանցումներում: «ՄՅՈւ»-ն չէր խաղում այն ինտենսիվությամբ, որն անհրաժեշտ էր, Ռունին՝ նույնպես: Երկրորդ խաղակեսում թիմն այլ կերպ սկսեց գործել, նա՝ նույնպես:

Երբ նրան խաղացնում եմ դրսից՝ կենտրոնում երկու հարձակվողներ, նա ու Մխիթարյանը հարձակվողական հզոր ուժ են դառնում, ինչն ինձ շատ է ուրախացնում»:

Նախորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն հրաժարվել է համագործակցել Chevrolet-ի հետ’