Մոուրինյոն «Տոտենհեմի» կիսապաշտպանին հրավիրել է «Ռոմա»

115

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգայ Նդոմբելեի ծառայություններով։ Պորտուգալացի մասնագետը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի խաղացողի հետ եւ նրան հրավիրել է հռոմեական ակումբ, հաղորդում է TelefootTF1-ը։

«Տոտենհեմը» դեմ չէ Նդոմբելեի տեղափոխությանը։ Հնարավոր է նաեւ վարձակալության տարբերակ։

Նդոմբելեն 2019-ին ֆրանսիական «Լիոնից» է տեղափոխվել «Տոտենհեմ» 60 միլիոն եվրոյի դիմաց։ 25-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 38 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիսի 30-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Տանգայ Նդոմբելեն մասնակցել է 9 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՉավի․ «Ռեալի» հետ խաղը կարող է շրջադարձային լինել մեր թիմի համար
Հաջորդ հոդվածըՓարիզը գնահատական է տվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններին