Մոուրինյոն ցանկանում է գլխավորել ազգային հավաքական

431

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր չէ երկարաձգել պայմանագիրն իտալական ակումբի հետ։ Այն նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

60-ամյա մասնագետը ցանկանում է աշխատել տիտղոսներ նվաճելու ներուժ ունեցող ազգային հավաքականի հետ, հաղորդում է Todofichajes-ը։ Մոուրինյոն պատրաստ է քննարկել առաջարկներ Իտալիայի, Անգլիայի կամ Բրազիլիայի հավաքականներից։

Մոուրինյոն 2021թ․ հուլիսից է գլխավորում «Ռոման», որին հետ 2021-2022 թվականների մրցաշրջանում նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, իսկ անցած մրցաշրջան հասավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։

Նախորդ հոդվածըՄարկուս Տյուրամ․ «Ինտերում» ունենք շատ միասնական կոլեկտիվ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» խուսափեց պարտությունից, 16-ամյա Յամալի ռեկորդը