‘Մոուրինյոն ցանկանում է «Ման. Յունայթեդ»-ում տեսնել Ջոն Թերիին’

1045

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սկսել է հետաքրքրվել անգլիացի փորձառու պաշտպան Ջոն Թերիի ծառայություններով: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ը մտադիր են ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել, ով ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի: Նշվում է, որ 37-ամյա պաշտպանին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ մանկունյացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Նախորդ մրցաշրջանում Թերին հանդես է եկել «Ասթոն Վիլա»-ի կազմում, որտեղ մասնակցել է 36 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Կրոս. Սանեի պես տաղանդավոր խաղացողներ քիչ կան Գերմանիայի հավաքականում’
Հաջորդ հոդվածը‘Լիխտենշտեյնի ընտրանու գլխավոր մարզիչ. Հայաստանի հավաքականը մեր խմբի կարևոր թիմերից մեկն է’