Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին

497

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 22-ամյա պորտուգալացի աջ պաշտպան Դիոգու Դալոտին, հաղորդում է Il Tempo-ն։

Մոուրինյոն հռոմեական ակումբի ղեկավարությանը խնդրել է հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացնել գործարքը։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Դալոտի տրանսֆերը, սակայն դեմ է վարձակալությանը։

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 6 հանդիպման՝ 316 րոպե։ Դալոտի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Շվեյցարիան նվաճեց ուղեգիրը, Իտալիան երկրորդն է, Անգլիայի հաղթանակը՝ 10։0 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄխիթարյան․ Փողի համար չեմ ֆուտբոլում, այլապես կխաղայի Ռուսաստանում