Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Մադրիդի «Աթլետիկոյի» 28-ամյա արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլին, հաղորդում է Tuttosport-ը։
Մոուրինյոն Դե Պաուլին համարում է հավասարազոր փոխարինող Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը մոտ է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն։
«Ուդինեզեի» նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Ինտերն» ու «Նապոլին»։