‘
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսապաշտպան Պոլ Պոգբայից պահանջել է դադարեցնել գործակալ Մինո Ռայոլայի հետ համագործակցությունը:
Get French Football News-ը վստահեցնում է, որ պորտուգալացին լարված հարաբերությունների մեջ է Ռայոլայի հետ: Եթե ֆրանսիացին չընդունի մարզչի պահանջը, կարող է կրկին զրկվել մեկնարկային կազմի խաղացողի կարգավիճակից կամ տրանսֆերի հանվել:
Հիշեցնենք, որ իտալացու հաճախորդներ Հենրիխ Մխիթարյանն ու Զլատան Իբրահիմովիչը լքել են ՄՅՈւ-ն: Ներկայումս նրա հետ է համագործակցում նաև թիմի մեկ այլ ֆուտբոլիստ` Ռոմելու Լուկակուն:
ՊՍԺ-ն ու «Յուվենտուսը» հետևում են իրադարձությունների զարգացմանը:
‘