‘
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ ուրախ կլինի, եթե իր թիմը կարողանա ևս մեկ համալրում ունենալ: Պորտուգալացին նաև դժգոհություն է հայտնել Անգլիայի առաջնության մեկնարկի ժամկետներից:
«Ես նախատեսել էի ավելի շատ խաղացողների ձեռք բերել: Ամեն նախամրցաշրջանում դա տեղի է ունենում գրեթե բոլոր ակումբների հետ, մարզիչը ցանկանում է ավելի շատ խաղացողների: Դա մեր բնույթն է:
Բայց ակումբային որոշումները տարբեր են: Սովորաբար դուք չեք ստանում այն, ինչ ցանկանում եք, նման բան հիմնականում տեղի է ունենում իմ ողջ կարիերայի ընթացքում: Ես նախքան տրանսֆերային պատուհանի փակվելը ես մի խաղացողի ստանամ, ամեն ինչ կարգին կլինի:
Ես լիովին համաձայն եմ տրանսֆերային պատուհանն այն ժամանակ փակելուն, երբ մեկնարկում է Պրեմիեր-լիգան: Բայց ես համաձայն չեմ այն բանի հետ, թե երբ է մեկնարկում Պրեմիեր-լիգան:
Իտալիայում ու Իսպանիայում խաղում են բավականին շատ ֆուտբոլիստներ, որոնք մասնակցել են Աշխարհի առաջնությանը, բայց նրանք մեկնարկում են ավելի ուշ: Պրեմիեր-լիգան կարող էր ու պետք է նույն կերպ վարվեր», — Մոուրինյուի խոսքերն է մեջբերել FourFourTwo-ն:
Անգլիայի առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 10-ին, Պրիմերան՝ օգոստոսի 17-ին, Ա Սերիան՝ օգոստոսի 19-ին:
‘