«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շարունակում է դժգոհ մնալ տրանսֆերային պատուհանի ընթացքում հռոմեացիների ակտիվությունից։
Այս ամառ ակումբը պայմանագիր է կնքել կիսապաշտպան Նեմանյա Մատիչի, պաշտպան Զեկի Չելիկի և դարպասապահ Միլե Սվիլարի հետ: Նրանցից երկուսը ակումբին միացել են ազատ գործակալի կարգավիճակով։
Il Corriere dello Sport-ի հարցին՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի ցուցադրած ակտիվության վերաբերյալ դժգոհ լինելու մասին, Մոուրինյուն ժպտացել է և ասել. «Դժգոհ տեսք ունեմ»: