‘Մոուրինյուն Իսպանիայի առաջնությունը երկու հսկաների լիգա է անվանել’

982

«Ռեալի» և «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ Իսպանիայի առաջնությունում մրցակցություն գրեթե չկա:

-Միշտ ասել եմ, որ ցանկացած առաջնությունում իրական մրցակցություն է անհրաժեշտ: Իսպանիայում ես մեծագույն ակումբ եմ մարզել, որը տարվա մեջ երկու հանդիպում էր անցկացնում՝ «Ռեալն» ընդդեմ «Բարսելոնայի» և «Բարսելոնան» ընդդեմ «Ռեալի», իսկ մյուս խաղերում հնարավոր էր հաղթել 4:0, 5:0, 4:1 հաշվով: Հենց այդ պատճառով երկու հսկաների առաջնությունում հաղթելը բարդ է, նրանցից ոչ ոք գրեթե միավոր չի կորցնում, քանի որ շարքային խաղերում հաղթելը շատ հեշտ է:

Վերջ ի վերջո, ես Իսպանիայի չեմպիոն եմ դարձել՝ հավաքելով 100 միավոր և տիտղոս չեմ նվաճել՝ ունենալով 91 միավոր: Համեմատության համար կարող եմ նշել, որ Անգլիայի հնարավոր է չեմպիոն դառնալ՝ վաստակելով 75 միավոր: Այնպես որ՝ կրկնում եմ՝ անհրաժեշտ է իրական մրցակցություն,-Մոուրինյուի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:

Նախորդ հոդվածը‘«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ»֙ 1:1․ Ազնավականները խուսափում են պարտությունից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Չեմ հավատում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Մոուրինյուի հետ»’