‘Մոուրինյուն հայտարարել է, որ «Չելսին» ավարտել է այս ամառվա աշխատանքը տրանսֆերային շուկայում’

762

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մոուրինյուն ասել է, որ ակումբը այլևս մտադիր չէ ֆուտբոլիստներ ձեռք բերել տրանսֆերային շուկայում: 

– Մենք ավարտել ենք աշխատանքը տրանսֆերային շուկայում: Մենք ֆանտաստիկ աշխատանք կատարեցինք: Մենք գիտեինք, թե ով է մեզ պետք, գիտեինք մեր նպատակները և արագ բանակցություններ սկսեցինք մյուս ակումբների հետ: Արդյունքում մենք ստացանք այն, ինչ ուզում էինք: Ինձ դուր է գալիս ներկայիս կազմը և մեծ անհաբերությամբ եմ սպասում մրցաշրջանի մեկնարկին,-պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ին:

Պետք է նշել, որ այս ամռանը ակումբը ձեռք է բերել կիսապաշտպաններ Մարիո Պաշալիչին՝ «Հայդուկ»-ից և Սեսկ Ֆաբրեգասին՝ «Բարսելոնից», ինչպես նաև երկու ֆուտբոլիստների «Ատլետիկոյից»՝ պաշտպան Ֆելիպե Լուիսին և հարձակվող Դիեգո Կոստային: Բացի դրանից,  ակումբ կվերադառնա նաև դարպասապահ Տիբո Կուրտուան, ով վարձավճարով աշխատում էր «Ատլետիկոյում»: 

Նախորդ հոդվածը‘Քեյլոր Նավաս. «Դեռ ոչ ոքի հետ պայմանագիր չեմ ստորագրել»’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները’