‘
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ոչ միանշանակ պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք կցանկանա աշխատել «Պարի Սեն Ժերմենում»։
-Միակ բանը, որ կարող եմ ասել՝ ես նպատակասլաց մարզիչ եմ և միշտ ցանկանում եմ նոր բան անել։ Համոզված եմ, որ կարիերաս «Մանչեսթեր Յունայթեդում» չեմ ավարտելու,- «Telefoot»-ին տված հարցազրույցում ասել է Մոուրինյուն։
Հիշեցնենք, որ 54-ամյա մասնագետը նախքան «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելն աշխատել է «Չելսիում», «Ռեալում», «Ինտերում» և «Պորտուում»։
‘