‘Մոուրինյուն պարզաբանել է՝ ինչու Մխիթարյանը չի ընդգրկվում մեկնարկային կազմում’

2458

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է՝ ինչու չի ընդգրկել թիմի նորեկ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերջին երկու հանդիպումների հիմնական կազմում։

-Այլընտրանքներ։ «Լեսթերի» դեմ խաղին նախապատրաստվելիս զգացի, որ մենք Լինգարդի արագության կարիքն ունենք, իսկ «Բորնմուտի» դեմ հանդիպման ժամանակ Մատան շատ օգտակար կարող էր լինել մեզ համար բարձր պրեսինգի շնորհիվ։

Որոշեցի, որ Ուեյն Ռունին պետք է խաղա երկու խաղերում էլ, Իբրահիմովիչի մոտ, և մեկնարկային կազմում չընդգրկեցի Միկիին։ Երբ որոշ մասնագետներ գումար են ծախսում ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, նրանց թվում է, թե պարտավոր են իրենց ընտրությունը պաշտպանել այդ ֆուտբոլիստին անընդհատ դաշտ դուրս բերելով։ Ես այդպիսին չեմ։ Ինձանից ավելի կարևոր է թիմը, և ես ընտրությունը կատարում եմ՝ ելնելով թիմի համար լավագույն տարբերակի սկզբունքից։

Ես կարծում էի, որ Լինգարդն ու Մատան այդ հանդիպումներին թիմի համար ավելի լավ տարբերակ են, այդ պատճառով էլ նման որոշում կայացրի։ Շարունակում եմ կրկնել նույն բանը, որ Մխիթարյանը գերազանց ֆուտբոլիստ է և մեզ մրցաշրջանի ընթացքում շատ բան է տալու,-ասել է Մոուրինյուն։

Նախորդ հոդվածը‘Վալդես. «Ման. Յունայթեդի» ու վան Գալի մասին վատ բան չեմ կարող ասել’
Հաջորդ հոդվածը‘Սիմեոնեն ուզում էր Կոստային վերադարձնել «Ատլետիկո»’