‘
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշել է նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ մասնակցելով «Ուիգանի» հետ ստուգողական հանդիպմանը (2:0)։
Հանդիպումից հետո «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակումբի պաշտոնական ալիքի եթերում նորեկներ Մխիթարյանի և Էրիկ Բայիի խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։
«Ես երջանիկ եմ։ Արդյունքն այդքան էլ կարևոր չէ, սակայն ես գոհ եմ, քանի որ տեսա այն ամենը, ինչի ուղղությամբ աշխատել ենք մարզումների ժամանակ։
Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Պարզապես հիանալի է այն, թե նա ինչպիսի թեթևությամբ է դիպչում գնդակին։ Նա ֆուտբոլիստի համար իդեալական տարիքում է։ Հենրիխն ակումբում իրեն լավ է զգում, քանի որ խոսում է անգլերեն։ Կարծում եմ՝ նա կարևոր 45 րոպե անցկացրեց դաշտում։
Կփորձեմ Բայիին ավելի լավ ֆուտբոլիստ դարձնել։ Կփորձեմ նրա հետ անել այն, ինչ ժամանակին արել եմ Ռաֆայել Վարանի հետ։ Էրիկը մեծ պոտենցիալ ունի»,-ասել է Մոուրինյուն։
‘