‘Մոուրինյու. «Ակնհայտ է, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Էդեն Ազարը լավագույնն է»’

1008

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարն ընթացիկ մրցաշրջանում լավագույնն է Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ազարն այս մրցաշրջանում ԱՊԼ-ում խփել է 12 գոլ և կատարել է 7 գոլային փոխանցում:

«Հաշվի առնելով այն ամենը, ինչ անում է Ազարը` լավագույնի հարցում կասկածներ չեն կարող լինել: Եթե անգամ ինչ-որ մեկը տալիս է այլ ֆուտբոլիստների անուններ, ապա դա միայն թերթերի վաճառքը մեծացնելու. կայքերի այցելությունների քանակն ավելացնելու համար է կամ պարզապես ցանկանում է փոշի փչել մարդկանց աչքերին: Ակնհայտ է, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Էդեն Ազարը լավագույնն է»,-Մոուրինյուի խոսքը մեջբերված է «Չելսիի» պաշտոնական կայքից:

Նախորդ հոդվածը‘ «ՊՍԺ» – «Բաստիա» 4-0․ Փարիզեցիները հռչակվում են Ֆրանսիայի Լիգայի Գավաթի խաղարկության հաղթող (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Այս ամբողջ իրավիիճակը ֆարսի է վերածվել»’