‘Մոուրինյու. «Արդարացի կլիներ որակազրկել Լուիսին և չեղյալ համարել Իբրահիմովիչի կարմիր քարտը» (տեսանյութեր) ‘

993

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ճանապրհը «ՊՍԺ»-ին զիջելուց հետո (2:2, 1:1) մեկնաբանել է մրցավար Բյորն Կյուպերսի գործողությունները։

-Կոստայի հետ դրվագում միանշանակ 11-մետրանոց կար։ Կրկին եմ ասում, որ դարպասի հետևի մրցավարների աշխատանը փողի և ժամանակի անիմաստ վատնում եմ համարում. նրանք բացարձակապես ոչինչ չեն անում։

Եթե նա չի տեսնում 10 մեր հեռավորությամբ կատավող ակնհայտ խախտումը, ապա ի՞նչ իմաստ կա նրա՝ դաշտում գտնվելու մեջ։

Ինչ վերաբերում է Իբրահիմովիչի հեռացմանը, ես հեռու էի և չեմ տեսել դրվագը, սաակայն խաղից հետո խոսել եմ նրա հետ։ Իբրան ինձ հետ միշտ անկեղծ է եղել, և եթե նրան թվար, որ իր հեռացման համար հիմքեր կային, ապա կասեր ինձ։

Իբրան չափազանց հիասթափված էր։ Հույս ունեմ, որ նրանք կկարողանան նվազագույնի հասցնել հետևանքներն ու Զլատանին թույլ կտան խաղալ 1/4 եզրափակչում։ Եթե նա ոչ մի կոպիտ խախտում չի արել, ապա արժանի է դրան։

Չեմ տեսել, թե ինչպես է Լուիսը հարվածում Կոստայի դեմքին, սակայն քանի որ իմաստ չունի խոսել չնշանակված 11-մետրանոցի մասին, ապա արդար կլիներ, եթե ՈՒԵՖԱ-ն որակազրկեր Դավիդին և չեղյալ համարեր Իբրայի կարմիր քարտը,-ասել է Մոուրինյուն։

 

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. Երբ տեսա կարմիր քարտը, մտածեցի, որ մրցավարը չի հասկանում՝ ինչ է անում ‘
Հաջորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երևանում եւ այլ մարզերում’