‘Մոուրինյու. Արդարացի կլինի «Լիվերպուլից» հաղթանակներ պահանջել’

1588

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր մեկնաբանությունն է տվել «Լիվերպուլի»՝ տրանսֆերային շուկայում ակտիվ գործունեություն ծավալելու վերաբերյալ.

«Կարծում եմ՝ երբ գումար ունեք և այն խելամտորեն եք ծախսում, դա ավելի լավ որոշում է, քան այդ գումարը բանկում պահելը: Խնդիրը միայն այն է, որ ներդումները պետք է արդյունավետ լինեն:

Ըստ իս, «Լիվերպուլը» հիանալի է կատարում այդ աշխատանքը: Ուրախ եմ նրանց համար:

Այս մրցաշրջանում նրանից վերջապես հաղթանակներ կպահանջեն: Տարվա ընթացքում «Լիվերպուլի» կատարած ծախսերը կարող են ռեկորդային դառնալ Պրեմիեր լիգայի համար: Հաշվի առնելով դա, ինչպես նաև այն, որ թիմը խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ արդարացի կլինի «Լիվերպուլից» հաղթանակներ պահանջել»,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է ESPN-ը:

Նախորդ հոդվածը‘Լուչիանո Սպալետի․ «Ինտերին» դուր է գալիս Վրսալկոն ‘
Հաջորդ հոդվածը‘Էմերի. Բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ միատեսակ վերաբերմունք ունեմ’