‘Մոուրինյու. «Գվարդիոլան արդեն նոր ակումբ ունի, ես՝ ոչ»’

1384

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է ԱՊԼ-ում Խոսեպ Գվարդիոլայի հետ հավանական մրցակցությունը։ Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին»:

-Նա գիտի՝ որտեղ է աշխատելու, ես՝ ոչ։ Հիմա իմաստ չկա ինչ-որ սցենարներ մշակելու, քանի որ Գվարդիոլան արդեն նոր ակումբ ունի, իսկ ես՝ ոչ։ Ես չեմ ուզում խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» մասին։ Հազարավոր հավանական սցենարներ կան, դրանց մի մասն ավելի հավանական է, մյուսները՝ ոչ այնքան։ Երբ աշխատանք չունեմ, միակ բանը, որով զբաղվում եմ, անընդհատ մամուլ կարդալն է։ Աշխատանքի ժամանակ ես ոչ մի բառ չեմ կարդում։

Ստելն ու խոսքերը համատեքստից կտրելն այնքան հեշտ է։ Այսպիսին է աշխարհը, որում ապրում ենք, և դրան սովորել է պետք։ Ես կարող եմ երաշխավորել, որ հավատարիմ կմնամ իմ հին կանոնին ու աշխատելու ընթացքում մամուլից որևէ բան չեմ կարդա,-ասել է Մոուրինյուն։

Նախորդ հոդվածը‘Մոուրինյուն իմացել է՝ որ դեպքում կգլխավորի «Ման. Յունայթեդը»’
Հաջորդ հոդվածը‘Պլատինին կկարողանա ներկա լինել Եվրո-2016-ի խաղերին’