‘Մոուրինյու. «Կարծում եմ՝ ո’չ ինձ, ո’չ ակումբին նոր ֆուտբոլիստներ պետք չեն»’

748

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ չնայած մրցաշրջանի առաջին հատվածի անհաջողություններին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում շուկայում ակտիվություն չեն ցուցաբերելու:

-Կարծում եմ՝ ո’չ ինձ, ո’չ ակումբին նոր ֆուտբոլիստներ պետք չեն: Մենք մրցաշրջանը լավ կազմով ենք սկսել և պետք է օգտագործենք այն ռեսուրսները, որոնք ունենք: Հարցն այն չէ, որ մենք չենք ցանկանում նոր ֆուտբոլիստների ձեռք բերել: Հարցն այն է, որ մարդիկ պետք է առավելագույն պատասխանատվություն զգան:

Ակումբի նախագահը և ղեկավարության ներկայացուցիչները վատ արդյունքների համար մեղավոր չեն: Մեղավորությունն ընկած է ինձ և իմ ֆուտբոլիստների վրա,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքից:

Նախորդ հոդվածը‘Սուարես. «Միտումնավոր չեմ կանգնել Աբդենուրի ոտքին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կասիլյաս. «Ժոզե Մոուրինյուն միշտ ցանկանում է հաղթել, եթե անգամ խաղում է իր նախկին թիմերի դեմ»’