‘Մոուրինյու. «Շուտով վերադառնալու եմ»’

1058

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չի պատրաստվում երկար հանգստանալ և շուտով վերադառնալու է ֆուտբոլային աշխարհ: Հիշեցնենք, որ «Չելսիի» ղեկավարությունը դեկտեմբերին է Մոուրինյուին հեռացրել աշխատանքից:

-Այժմ ես ունեմ այն ամենը, ինչ սիրում եմ: Կարող եմ երկար ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, հանգստանալ, պարզապես ֆուտբոլ խաղալ: Այդ ամենը կարող եմ միաժամանակ անել, և որևէ բանից հրաժարվելու անհրաժեշտություն չկա: Բայց լիովին երջանիկ լինելու համար ես պետք է վերադառնամ ֆուտբոլ: «Չելսիում» տեղի ունեցածը դրամայի է նման, բայց ես շուտով վերադառնալու եմ,-Մոուրինյուի խոսքը մեջբերված է «GQ»-ից:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ժոզե Մոուրինյուի հետ պայմանագիր կնքելու մտադրություն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը, որը գոհ չէ Լուի վան Գալի աշխատանքից

Նախորդ հոդվածը‘Նեյմարի հայրը վիճաբանել է AS-ի թղթակցի հետ, ով փորձել է նկարահանել ֆուտբոլիստին գիշերային ակումբից դուրս գալիս(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պիկե. «Հիանալի կլինի եթե «Լեսթեր»-ը դառնա Անգլիայի չեմպիոն»’