‘Մոուրինյու. «Չեմ հասկանում՝ ինչու են ինձ ու Գվարդիոլային հարցեր տալիս մեր ձեռքսեղմման մասին»’

2218

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական միցմրցաշրջանային մրցաշարում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից առաջ կսեղմի Խոսեպ Գվարդիոլայի ձեռքը: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին: 

«Կսեղմե՞մ արդյոք Գվարդիոլայի ձեռքը: Որպեսզի գնահատական տայի այս հարցին, ես ստիպված կլինեի օգտագործել ոչ ամենամեղմ բառերը: Իհարկե, ես կսեղմեմ նրա ձեռքը: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են այս հարցը տվել Գվարդիոլային, իսկ հիմա՝ ինձ: Մենք նրա հետ աշխատել ենք «Բարսելոնայում», նաև հանդիպել ենք միմյանց որպես մրցակիցներ Պրիմերայի շրջանակներում: Պատճառներ չեմ տեսնում, որպեսզի ինձ այդ հարցը տրվեր», — Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Նախորդ հոդվածը‘Սքոուլզ․ «Կարծում եմ՝ Մխիթարյանը լավ ֆուտբոլիստ է»’
Հաջորդ հոդվածը‘Կլաուդիո Ռանյերի. Մահրեզը մնում է «Լեսթերում»’