‘Մոուրինյու. Պաշտպանությունում հաջող խաղը հանցագործություն են ներկայացնում’

2408

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Բենֆիկայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում տոնած հաղթանակից (1:0) հետո զարմանք է հայտնել իր թիմի խաղաոճը քննադատողների փաստարկներից:

«Ամբողջ հանդիպման ընթացքում վերահսկում էինք իրավիճակը: Ոչ մի վայրկյան ինձ մոտ զգացողություն չառաջացավ, որ մոտ ենք գոլ բաց թողնելուն, որովհետև հետևի գծում շատ վստահ էինք գործում: Երբեմն ինձ թվում է, որ պաշտպանությունում հաջող խաղը հանցագործություն է ներկայացվում, սակայն դա այդպես չէ: Ամուր պաշտպանությունը հաղթանակի ճանապարհն է:

9 միավոր ենք վաստակել և փլեյ-օֆֆի ուղեգրի համար գործնականում բավական կլինի մեկ միավոր վաստակելը: Եթե առաջիկա երեք հանդիպումներում մեկ հաղթանակ տոնենք, խմբում առաջին տեղը կգրավենք: Ընդ որում այդ խաղերից երկուսը կայանալու են մեր հարկի տակ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Հայնկեսը նոր կանոններ է սահմանել «Բավարիայի» ֆուտբոլիստների համար’
Հաջորդ հոդվածը‘Քսենյա Սոբչակ՝ «թեկնածու՝ ոչ թե բոլորի դեմ, այլ ոչ բոլորի համար»’