‘
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գովեստի խոսքեր է հնչեցրել ակումբի նախագահի հասցեին՝ ասելով, որ վերջինս թիմի հաջողություններում իր մեծ ներդրումն ունի:
«Մենք թիմ ենք կառուցում` նայելով տասը տարի առաջ: «Չելսիի» ապագան ավելի կարևոր է, քան իմ այժմյան թիմը: Ռոման Աբրամովիչը «Չելսիի», անգլիական և եվրոպական ֆուտբոլի համար բարություն է: Նրա շնորհիվ «Չելսին» առաջատար դիրքեր զբաղեցրեց Անգլիայում և Եվրոպայում:
Մեզ մոտ որոշումներ ընդունելը և դրանցով առաջ շարժվելը շատ կարևոր է` հատկապես մյուս ակումբների և նախագահների հետ համեմատած, որոնք չեն ցանկանում կանոններով առաջնորդվել,-Մոուրինյուի խոսքերը մեջբերված են «Goal.com»-ից:
‘