‘Մոուրինյու. «Ռոնալդուն իր գործողություններով այդ հանդիպման վերջին րոպեներին որևէ կերպ չօգնեցին թիմին»’

1767

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքը Եվրոպայի առաջնության՝ Ֆրանսիայի դեմ եզրափակիչ խաղում։

-Ռոնալդուն իր գործողություններով այդ հանդիպման վերջին րոպեներին որևէ կերպ չօգնեց թիմին։ Դաշտում 11 ֆուտբոլիստ կար, իսկ նրանց ղեկավարող մարդը թիմի գլխավոր մարզիչն էր։ Ես տեսա, որ այդ մարդու մոտ ապրումների պոռթկում և մոտալուտ հաղթանակի կանխավայելում կար, ինչն ուզում էր ողջ թիմը։

Նա մի փոքր կորցրել էր ինքնատիրապետումը։ Չեմ ասում, թե դա վատ է, իմ փորձը խոսում է այն մասին, որ կարևոր որոշումներ կայացնելու պահերին ֆուտբոլիստներն սկսում են ամպերում սավառնել,-ասել է Մոուրինյուն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ստիպված էր 25-րդ րոպեին վնասվածքի պատճառով լքել խաղադաշտը։

Նախորդ հոդվածը‘Facebook-ը փոխում է սադրիչ վերնագրերի դեմ պայքարի ալգորիթմը’
Հաջորդ հոդվածը‘«Լեսթերի» սեփականատերը թիմի ֆուտբոլիստներին ավտոմեքենաներ է նվիրել ‘