Մոուրինյո․ Հաջորդ մրցաշրջանում կարող ենք լինել չորրորդը

47

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույս ունի, որ հաջորդ մրցաշրջանում կկարողանան պայքարել Իտալիայի առաջնության չորրորդ տեղի եւ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։

«Մենք ցանկանում ենք լինել Չեմպիոնների լիգայում, բայց երբ տեսնում ես «Ինտերում», «Միլանում» եւ «Յուվենտուսում» արվող ներդրումները, հասկանում ես, որ առաջին երեք տեղերը փակ են։ Կա չորրորդ տեղը։ Անցած տարի ուղեգիրը նվաճեց «Ատալանտան», այս տարի «Նապոլին» կվերցնի։ Ես կարծում եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք կարող ենք լինել չորրորդ տեղում։

Ես դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ, հաջորդ մրցաշրջանում «Ռոմայում» եմ, հետո կտեսնենք։ Ակումբն այս հարցով ինձ չի դիմել։ Ամեն ինչ հանգիստ եւ կայուն է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Իտալիայի առաջնության 36 տուրից հետո «Ռոման» 6-րդն է։ Հռոմեական թիմը դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ եւ կմրցի հոլանդական «Ֆեյենորդի» հետ։

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ-ն ռեկորդային հասույթ է գրանցել
Հաջորդ հոդվածը39-ամյա Դանի Ալվեսը դարձյալ հրավիրվել է Բրազիլիայի հավաքական