Մոուրինյո․ Հռոմեական մամուլին խնդրում եմ ստեր չգրել, պատմություններ չհորինել

222

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում ուկրաինական «Զարյային» 4։0 հաշվով հաղթելուց եւ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելուց հետո գնահատել է իր ղեկավարած թիմի աշխատանքը։

«Ամբողջ թիմը գերազանց աշխատեց։ Իմ թիմը երբեք ինձ չի զայրացրել, նույնիսկ, պարտությունների ժամանակ։ Այստեղ հավաքված են լավ տղաներ, որոնք միշտ միասնական են։ Բայց նրանք դեռ պետք է աճեն։

Թեմի Աբրահամը մեզ մոտ է եկել այլ իրականությունից։ Ֆավորիտ «Չելսիում» հարձակվողները միայն գոլեր են խփում, իսկ այստեղ կարեւոր է թիմի համար աշխատելը։ Այս խաղում պետք էր, որ մեր հարձակվողները ճնշում գործադրեին մրցակցի պաշտպանների վրա։

Հիմա մենք կարող էինք ավելի բարձր տեղ զբաղեցնել Ա Սերիայում, իսկ Կոնֆերենցիաների լիգայի խմբում լինել առաջինը, բայց ես ուրախ եմ այս տղաների հետ աշխատանքին։

Ձանյոլոն ունի հսկայական ներուժ, բայց դեռ պետք է սովորի մարտավարություն, ձեռք բերի կայունություն։ Նա մեծ տաղանդ է։ Նա պետք է միշտ հավատա իր ուժերին եւ տաղանդին։  

Հռոմեական մամուլին խնդրում եմ ստեր չգրել, պատմություններ չհորինել, չնկարագրել խնդիրներ, որոնք մենք չունենք։ Ես «Ռոմայում» եմ օգնելու, ոչ թե վնասելու համար։

Ես հասկանում եմ, որ սուտն ավելի լավ է վաճառվում, բայց եթե դուք «Ռոմայի» երկրպագու եք, հանգիստ թողեք Ձանյոլոյին։

Կարծում եմ՝ Ռոբերտո Մանչինին էլ գոհ կլինի, եթե մենք նրան տանք Ձանյոլոյի, որը կարող է օգտակար լինել հավաքականում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 28-ին՝ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի խաղում հյուրընկալվելով «Տորինոյին»։

Նախորդ հոդվածըՋանի Ինֆանտինո. Մարդիկ պարզապես վախենում են փոփոխություններից
Հաջորդ հոդվածըՄեկնարկել է Մագնուս Կարլսեն — Յան Նեպոմնյաշչի չեմպիոնական մրցամարտը