Մոուրինյո․ Մարդիկ դեռ երկար են սպասելու իմ հեռանալուն

59

Իտալական «Ռոմայի» 59-ամյա պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում շուտ ավարտել մարզչական կարիերան։

«Անչելոտիի դեպքում խնդիրն այն էր, որ «Էվերտոնի» հետ Չեմպիոնների լիգայում չես հաղթի։ Իսկ իմ դեպքում, մարդիկ մտածում էին, որ ես կկարողանամ տիտղոսներ նվաճել նոր թիմերի հետ։ Բայց դրանք այն թիմերը չէին, որոնցից տիտղոս են սպասում։ Այդպիսի վերաբերմունքը հասկանալի է, քանի որ ամբողջ կարիերայիդ ընթացքում տիտղոսներ ես նվաճել։

Ես չեմ անհանգստանում, որ հիմա նախապատվությունը տալի են երիտասարդ մարզիչներին։ Մարդիկ դեռ երկար են սպասելու իմ հեռանալուն»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Independent-ը։

Մոուրինյոն «Ռոմայից» առաջ գլխավորել է պորտուգալական «Բենֆիկան», «Ունիան Լեյրիան», «Պորտուն», Լոնդոնի «Չելսին», Միլանի «Ինտերը», Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը»։

Նախորդ հոդվածըԱռաջին անգամ ֆուտբոլի ԱԱ-ն կսպասարկեն նաեւ կին մրցավարներ
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ 4 ֆավորիտները