Մոուրինյո․ Մարզիչը պետք է հասկանա, որ Ռոնալդուին պետք չէ ֆուտբոլ խաղալ սովորեցնել

390

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է անգլիական թիմի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Մարզիչը պետք է հասկանա, որ Ռոնալդուին պետք չէ ֆուտբոլ խաղալ սովորեցնել։ Դուք չեք սովորեցնի Ռոնալդուին տուգանային հարվածներ կատարել, Իբրահիմովիչին՝ կրծքին գնդակ պահել, Դրոգբային՝ օդում խաղալ։

Ձեր խնդիրն է նրանց սովորեցնել թիմային խաղ»,- իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sport Bible-ը։

Ռոնալդուն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից եւ մարզումներից, նաեւ կտուգանվի երկու շաբաթվա աշխատավարձով։ Պատճառը Ռոնալդուի սկանդալային վարքն է «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպման վերջնամասում։ Պահեստայինների կազմում մնացած Ռոնալդուն հեռացել էր հանդիպման ավարտից շուտ՝ հիմնական ժամանակի վերջին րոպեին, երբ դեռ 2 փոփոխության հնարավորություն ուներ հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը։ «Մանչեսթեր Յունայթեդը» «Տոտենհեմին» հաղթել էր 2:0 հաշվով։

Նախորդ հոդվածըԳԴՀ նախագահը ժամանել է Ուկրաինա
Հաջորդ հոդվածըՕսթին․ ԱՄՆ-ը չի ընդունում Ռուսաստանի նախազգուշացումները