‘Մոուրինյո. Այս «քամբեքն» ունի անուն՝ Յուրգեն Կլոպ’

888

Մադրիդի «Ռեալի», իտալական «Ինտերի», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Լիվերպուլի» եւ «Բարսելոնայի» միջեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղին, որում անգլիական ակումբը հաղթել էր 4:0 հաշվով եւ դուրս եկել հաջորդ փուլ:

«Ցնցված էի այդ արդյունքով, սակայն դա ցույց է տալիս, որ ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա: «Էնֆիլդն» իդեալական վայր է անիրականն իրականություն դարձնելու համար: Այս «քամբեքն» ունի անուն՝ Յուրգեն Կլոպ: Դա ո՛չ փիլիսոփայություն էր, ո՛չ էլ տակտիկա: Դա սրտով, հոգով, կրքով էր, որը Յուրգեն Կլոպը ստեղծել է այդ թիմում:

«Լիվերպուլը» կարող էր հրաշալի մրցաշրջանն ավարտել առանց տիտղոսի, իսկ հիմա նրանք մոտ են տիտղոս նվաճելուն: Կլոպն արժանի է դրան: «Լիվերպուլում» նրա աշխատանքը զարմանալի է: Այն արտացոլում է նրա մարտական ոգին: Նա չի բողոքում, երբ չի ունենում խաղացող»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 3:0 հաշվով, սակայն պատասխան մրցավեճում «Լիվերպուլն» առավելության հասավ 4:0 հաշվով նվաճեց երզափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են Լոնդոնի «Տոտենհեմը» եւ Ամստերդամի «Այաքսը»: Առաջին խաղում հոլանդական ակումբն արտագնա հաղթանակ է տարել նվազագույն հաշվով:

Նախորդ հոդվածը‘Մադրիդ. Ֆեդերերը եւ Ջոկովիչը մեկնարկել են հաղթանակով’
Հաջորդ հոդվածը‘ԱՊL․ Մրցաշրջանի լավագույն մարզիչի կոչման հավակնորդները’