‘
Կարծում եմ՝ Կլաուդիո Ռանյերին Պրեմյեր լիգայի առաջին շրջանի լավագույն մարզիչն է, ասել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով «Լեսթեր Սիթիի» հետ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպման մասին։
«Ընթացիկ առաջնությունում «Լեսթերն» արժանի է առաջին տեղի։ Անհավանական երեւույթ կլինի եթե նրանք նաեւ նվաճեն չեմպիոնական տիտղոսը։ Շնորհակալ եմ Ռանյերիին, մեր մասին ջերմ խոսքերի համար։ Համաձայն եմ նրա հետ, որ «Չելսին» դեռ կարող է առաջնությունն ավարտել լավագույն քառյակում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը ։
16-րդ տուրի «Լեսթեր» — «Չելսի» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին։ 15-րդ տուրում լոնդոնյան ակումբը դեկտեմբերի 5-ին կընդունի «Բոուրնմութին»։
‘