‘Մոուրինյո. Բալոտելիի մասին կարող եմ զվարճալի գիրք գրել’

1107

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն CNN-ի հետ հարցազրույցում մի քանի ուշագրավ դեպք է պատմել «Մանչեսթեր Սիթիի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիի մասին: Հիշեցնենք, որ ժամանակին Մոուրինյոն ղեկավարում էր «Ինտերը», որտեղ այդ ժամանակ հանդես էր գալիս նաեւ Բալոտելին:

 «Ես Բալոտելիի հետ երկու տարի աշխատել եմ, եւ թերեւս, նրա մասին մի 200 էջանոց գիրք կարող եմ գրել: Բայց դա կլիներ ոչ թե դրամատիկ, կատակերգական ստեղծագործություն, որովհետեւ Մարիոն շատ զվարճալի դեմք է:

Բերեմ մեկ օրինակ, որը ամենաշատն է հիշվել իմ մոտ: Մենք Չեմպիոնների լիգայում խաղում էինք «Ռուբինի» հետ: Միլիտոն եւ Էտօ’Օ-ն չէին կարող  մասնակցել հանդիպմանը, դրա համար ես խաղադաշտ մտցրեցի Բալոտելիին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին նա դեղին քարտ ստացավ, եւ ընդմիջման ամբողջ ընթացքում ես նրան հորդորում էի զգույշ լինել, չխախտել կանոնները, չտրվել սադրանքների եւ չվիճել մրցավարի հետ: Եվ ի՞նչ եք կարծում: Խաղադաշտ մտնելով, նա անմիջապես կարմիր քարտ ստացավ»,- ասել է Մոուրինյոն:

Նախորդ հոդվածը‘Հաջորդը կլինի Կառավարության շենքը՝ իր ողջ անձնակազմով ‘
Հաջորդ հոդվածը‘Յոհան Կրոյֆ. «Ռեալը» լուրջ վտանգի տակ է’