‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Իսպանիայի հավաքականում Դավիդ դե Խեային քննադատում են Իկեր Կասիլյասի պատճառով:
«Դե Խեային գնահատում են, որովհետև կա մեկը, ով ցանկանում է կրկին լինել առաջին համարը հավաքականում, սակայն դա նրան դժվար թե հաջողվի: Դավիդը լավագույնն է»,- պորտուգալացու խոսքերը փոխանցում է Goal-ը:
Այն հարցին, թե ու՞մ մասին է խոսքը «Յուրահատուկ»-ը պատասխանեց, որ նրա հետ ինքը Իսպանիայի չեմպիոն է դարձել:
Հիշեցնենք, որ 2011/12 մրցաշրջանում 55-ամյա մասնագետը Կասիլյասի հետ միասին հաղթել է Լա լիգայում:
‘