‘
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կանխատեսել է Բրազիլիայի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի մասնակիցներին: Պորտուգալացի մասնագետը ենթադրում է, որ Ռուսաստանը H խմբում կզբաղեցնի առաջին տեղը, սակայն 1/8 եզրափակչում կզիջի Պորտուգալիային:
Մոուրինյոյի կարծիքով, 1/8 եզրափակչում տեղի կունենան հետևյալ խաղերը՝Բրազիլիա-Նիդեռլանդներ, Կոտ դ’Իվուար— Անգլիա, Ֆրանսիա— Նիգերիա, Գերմանիա — Բելգիա, Իսպանիա — Մեքսիկա, Իտալիա — Հունաստան, Արգենտինա — Շվեյցարիա, Ռուսաստան — Պորտուգալիա:
¼ եզրափակչում «Չելսի»-ի մարզչի վարկածն այսպիսին է՝ Բրազիլիա — Անգլիա, Ֆրանսիա — Գերմանիա, Իսպանիա — Իտալիա, Արգենտինա — Պորտուգա, ½-ում՝ Անգլիա — Գերմանիա, Իտալիա — Պորտուգալիա, եզրափակիչում՝ Անգլիա —Պորտուգալիա: Միևնույն ժամանակ, Մոուրինյան հրաժարվել է կանխագուշակել մրցաշարի հաղթողին, բայց ենթադրել է, որ համաշխարհային այդ մեծ ֆորումի վճռորոշ խաղից հետո բոլորը ականատեղ կլինեն հետխաղյան պենալների: Երորդ հորիզոնականում, ըստ ճանաչված մարզչի, կլինի Իտալիան:
Պորտուգալացին նաև նշել է, որ այս կանխագուշակումներին պետք չէ շատ լրջորեն վերաբերվել. այն նրա համար ուղղակի զբաղմունք է:
‘