‘Մոուրինյո. «Ես երազում էի դաշտի կենտրոնում տեսնել Մակելելե-Ջերարդ-Լեմպարդ եռյակը»’

570

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է 2005 թվականին «Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդի տրանսֆերը գնելու փորձերի մասին:

«Մենք հնարավոր ամեն ինչ արեցինք Ջերարդի հետ պայմանագիր կնքելու համար և գրեթե հասել էինք ցանկալի արդյունքին: Ես երազում էի դաշտի կենտրոնում տեսնել Մակելելե-Ջերարդ-Լեմպարդ եռյակը: Այն ժամանակ մենք կենտրոնում եռանկյուն էինք կազմում` առանց 10 համարի: Ես, Ռոման Աբրամովիչը և Պիտեր Քենյոնը երազում էինք նման համագործակցության մասին:

Ջերարդի ներկայացուցիչներն ասացին, որ նա ցանկանում է «Չելսիի» նման թոփ-ակումբի ֆուտբոլիստ դառնալ, բայց անձամբ ինձ նա երբեք տեղափոխության մասին որևէ բան չի ասել… Երբեք: Դա իմ ամենամեծ հիասթափությունն է` համեմատած «Ինտերում» Ջերարդին ձեռք բերելու փորձերի հետ: Հարցերը գրեթե կարգավորել էին, բայց Ջերարդը միշտ մնաց «կարմիր», և ես կարծում եմ` նա ճիշտ որոշում կայացրեց»,-պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերված են BBC-ից:

Նախորդ հոդվածը‘Սամվել Ալեքսանյանը նոր «օբյեկտ» է կառուցում, իսկ փոքր բիզնեսն ընկնում է փոսը. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Կալանավորվել է Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետը ‘