‘Մոուրինյո. «Երբ եմ նայում եմ «Արսենալի» ֆուտբոլիստներին, մտածում եմ` նրանք պարտավոր են հաղթել»’

602

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովասանքով է խոսել «Արսենալի» մասին և իր զարմանքն է արտահայտել, որ «զինագործները» չեն մասնակցում չեմպիոնական պայքարին: Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետո «Արսենալը» 12 միավոր զիջում է առաջատար «Չելսիին»:

«Չեմ հասկանում` ինչու՞ «Արսենալն» այնտեղ չէ, որտեղ մենք ենք և «Մանչեսթեր Սիթին»: Ինձ դուր է գալիս այս թիմը: «Արսենալը» հիանալի ֆուտբոլիստներ ունի: Ալեքսիս Սանչեսը և Դեննի Ուելբեքը կարևոր խաղացողներ են, ովքեր լավ կազմին հիանալի համալրում են դարձել:

Վենգերը երազանքի աշխատանք ունի: Ակումբում առկա է կայունություն, ինչպես նաև ֆուտբոլիստներ գնելու, վաճառելու, հաջողությունների սպասելու հնարավորություն: Վենգերը հաստատ երազանքի աշխատանք ունի: Նրան պետք է արժանին մատուցել: Երբ ես նայում եմ «Արսենալի» ֆուտբոլիստներին, մտածում եմ` նրանք պարտավոր են հաղթել,-Մոուրինյոյի խոսքերը մեջբերված են «Sky Sports»-ից:

Նախորդ հոդվածը‘«Օսկարը» բաժին հասավ «Բերդմենին»’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում մեկնարկում են քառօրյա նիստերի աշխատանքները (ուղիղ) ‘