‘Մոուրինյո. «Իմ թիմը պարտվեց հենց այն ոճով, որով ես սիրում եմ պարտվել»’

843

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Անգլիայի առաջնության 15-րդ տուրի` «Նյուքասլի» հետ խաղին: Հիշեցնենք, որ արտագնա խաղում «ազնվականները» զիջեցին 1:2 հաշվով:

«Իմ թիմը պարտվեց հենց այն ոճով, որով ես սիրում եմ պարտվել: Մենք ցուցադրեցինք այն ամենը, ինչ կարող էինք, սակայն հաջողակ չգտնվեցինք: Միայն մեկ թիմ էր ձգտում հաղթել: Երկրորդ գոլից հետո թիմը կորցրեց հոգեբանական հավասարակշռվածությունը, բայց մենք արժանի էինք գոնե մեկ միավորի:

Մրցավարը երկրորդ կեսին ավելացրեց 6 րոպե, թեպետ կարող էր ավելացնել 20 րոպե: Մրցավարը չէր կարողանում վերահսկել գնդակ մատակարարող տղաների պահվածքը, ովքեր ուշացնում էին մատուցումները: Նա չէր կարող պատժել հանդիսականներին:

Վիճակագրությունն ինձ չի հուզում, ես պարզապես ցանկանում եմ հաղթել Պրեմիեր լիգայում»,-պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում BBC-ին:

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» հերթական հաղթանակը և Ռոնալդուի հեթ-տրիկը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» կրկնեց «Բարսելոնայի» ռեկորդը, Ռոնալդուն նոր ռեկորդ սահմանեց’