‘Մոուրինյո. «Լիվերպուլ»-ի դեմ 9 հարձակվողով ենք խաղալու’

2386

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Լիվերպուլ»-ի դեմ խաղից առաջ կատակել է, ասելով, որ իր թիմը 9 հարձակվողով է խաղալու:

— Հաշվի առնելով այն մթնոլորտն ու վստահությունը, որոնք ձեր խոսքերով առկա են թիմում, կարելի՞ է սպասել, որ ձեր թիմն ավելի հարձակվողական ու համարձակ ֆուտբոլ կխաղա վաղը:

— Այո, մենք խաղալու ենք 9 հարձակվողով և 1 պաշտպանով, մի անհանգստացեք: Մենք նոր մարտավարություն ենք գործածելու՝ խաղալու ենք 9 հարձակվողով:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» — «Ման. Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 15:30-ին:

Նախորդ հոդվածը‘Հարրի Քեյնը` ԱՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Լուչեսկուն կշարունակի գլխավորել Թուրքիայի հավաքականը’