‘
«Չելսի»-ի մարզիչը մեկնաբանել է բելգիացի ռմբարկուի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Ռոմելու Լուկակուն վաճառվել է «Էվերթոնին» 28 մլն ֆունտով:
«Նա ուզում էր խաղալ «Չելսի»-ում և միաժամանակ պահանջում էր իր մշտական տեղն ունենալ հիմնական կազմում, որը խոստանալ այպիսի ակումբում շատ դժվար է: Ռոմելոն ոչ մի կերպ չէր կարող դիմանալ «Չելս»-ում տիրող մրցակցությանը: Եվ այդ իրադրությունը նրա՝ մեզ հետ մնալու ցանկությունը նվազագույնի էր հասցրել: «Էվերթոնը» լուրջ առաջարկ արեց, որը ֆինանսական տեսանկյունից մեզ համար նույնպես շահավետ է:
Կարևորն այն է, որ Լուկակուն հիմա երջանիկ է: Նա լավ տղա է: Մնում է միայն հաջողություն մաղթել այս ֆուտբոլիսին»,-ասել է Մոուրինյոն:
Նյութի աղբյուրը՝ Sky Sports
‘