‘Մոուրինյո. «Կարծում եմ, որ վան Գալը կարող է գլուխը բարձր հեռանալ ֆուտբոլից»’

1032

Լոնդոնի «Չելսի»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին:

«Վան Գալը հիանալի կարիերա է ունեցել: Գիտեմ, որ նա երազում էր մարզել Հոլանդիայի ազգային հավաքականը և մասնակցել «Մունդիալ»-ին: Նա կարողացավ հասնել իր նպատակին:

Նա հասցրել է մարզել ԱԶ-ը, «Այաքս»-ը, «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն: Հիմա նա ժամանել է Անգլիա, որտեղ երբեք չէր եղել և մարզում է անգլիական լավագույն ակումբներից մեկը:

Կարծում եմ, որ նա կարող է գլուխը բարձր հեռանալ ֆուտբոլից: Հնարավոր է, որ նա ավարտի իր կարիերան «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հետո»,- հայտարարել է Մոուրինյոն:

Նախորդ հոդվածը‘Ջերարդի յուրահատուկ ռեկորդը ‘
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուս»-ը Մխիթարյանի փոխարեն ձեռք կբերի Վիտսելին’