‘Մոուրինյո. «Հանդիպումներից առաջ սերիալ եմ դիտում»’

946

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչով է զբաղվում հանդիպումներից առաջ:

«Խաղից առաջ ես գնում եմ «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում գտնվող իմ գրասենյակ եւ պլանշետով դիտում եմ սերիալներ: Չեմ սիրում, երբ հանդիպումից առաջ հրավիրում են հարցազրույցի:

Երբ ֆուտբոլիստները հանդերձարանում են կամ արդեն դուրս են գալիս նախավարժանքի, նրանց հետ աշխատում է օգնականս»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում էGoal.com-ը:

Անգլիայի Պրեմյեր լիգայի 15 տուրից հետո «Չելսին» 15 միավորով 16-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը‘Ռամոսը Պիկեից «Ռեալի» նկատմամբ հարգանք է պահանջել’
Հաջորդ հոդվածը‘Օբամեյանգն՝ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների եզրափակիչ եռյակում’