‘Մոուրինյո. Միանգամից 6 ֆուտբոլիստ պատրաստ չէ «Քրիսթալ Փելաս»-ի դեմ խաղին’

2929

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելաս»-ի դեմ խաղից առաջ խոսել է վնասվածք ունեցող խաղացողների մասին:

«Մենք դժվարին իրավիճակում ենք հայտնվել: Միանգամից 6 ֆուտբոլիստ պատրաստ չէ առաջիկա խաղին: Պոլ Պոգբան, Մարկոս Ռոխոն և Զլատան Իբրահիմովիչը շարունակում են ապաքինվել: Կարծում եմ նրանց վերականգնումը դեռ երկար կտևի:

Մայքլ Քերիկն ու Ֆիլ Ջոնսը նույնպես դեռ լիովին չեն ապաքինվել նախկինում ստացած վնասվածքից: Ֆելաինիի մասնակցությունը հանդիպմանը դեռ հարցականի տակ է»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Քրիսթալ Փելաս» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 30-ին, Երևանի ժամանակով 18:00-ին:

Նախորդ հոդվածը‘Էշլի Յանգը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Միլան»-ի չինացի սեփականատերն ակումբի համար նոր ներդրողներ է փնտրում’