‘
Հենրիխ Մխիթարյանը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելուց հետո:
«Հենրիխն իսկական թիմային խաղացող է, որն ունի հզոր տեխնիկա, լավ է տեսնում խաղադաշտը եւ սուր աչք ունի գոլի համար: Ես ուրախ եմ, որ նա ընտրել է «Մանչեսթեր Յունայթեդը»: Հավատում եմ, որ նա շատ արագ օգուտ կտա թիմին: Նրա խաղաոճը համապատասխանում է Պրեմյեր լիգային: Մենք անհամբեր սպասում ենք նրա հետ աշխատանքին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանն անգլիական ակումբի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր՝ երկարաձգման հնարավորությունով: Բրիտանական մամուլի տվյալներով, տրանսֆերի գինը 26.3 միլիոն ֆունտ ստերլինգ է:
‘