‘
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ակումբի տրանսֆերային քաղաքականությունից: Պորտուգալացի մասնագետն անդրադարձել է «Յուվենտուսի» կիսապաշտան Պոլ Պոգբայի տրանսֆերը գնելու հավանականությանը:
«Ես չեմ քննարկում Պոգբային կամ այլ ֆուտբոլիստներին: Կարող եմ միայն ասել, որ լավ կիսապաշտպաններ ունենք` Մատիչ, Ռամիրես, Ֆաբրեգաս, Միկել և Լոֆտուս-Չիկ: Ռուբենը պայքարելու է հիմնական կազմում տեղ ունենալու համար: Այժմ մենք նրան խնայում ենք, իսկ հաջորդ մրցաշրջանում Լոֆտուս-Չիկը չի լինի պարզապես հայտացուցակում, նա կլինի խաղադաշտում:
Տրանսֆերային շուկայում «Չելսիին» շատ բան անհրաժեշտ չէ, դրա համար տրանսֆերային քաղաքականությունը շատ գումար չի պահանջի: Մեզ դուր է գալիս թիմի ներկայիս կազմը, դուր են գալիս ֆուտբոլիստները: Տրանսֆերային աշխատանքը կլինի գեղեցիկ և հանգիստ: Այն կախված կլինի նրանից, թե ինչ ֆուտբոլիստների կվաճառենք և որքան գումար կստանանք:
Եթե հարցնենք, թե արդյոք գոհ եմ այս կազմից, կպատասխանեմ` այո: Եթե հարցնեք, թե հնարավոր է արդյոք որևէ ձեռքբերում չլինի, ես կպատասխանեմ` ոչ, քանի որ միշտ ինչ-որ բան բարելավելու անհրաժեշտություն կա»,-պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերված են «Goal.com»-ից:
‘