‘Մոուրինյո. Չեմ հասկանում, թե ինչու են այդքան մեծ աղմուկ բարձրացրել Կասիլյասի համար’

579

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ Իսպանիայի առաջնությունում Մալագայի հետ խաղում (2:3) թիմի ավագ Իկեր Կասիլյասին թողել պահեստայինների նստարանին, քանի որ դա ակումբի համար լավագույն լուծումն էր:

«Ես չեմ մտածում «Ռեալում» իմ ապագայի մասին: Մտածում եմ միայն թիմի մասին, օրինակ, որ վաղը մենք մարզում ունենք:

Չեմ հասկանում, թե ինչու են այդքան մեծ աղմուկ բարձրացրել Կասիլյասի համար: Այն, որ նա համարվում է «Ռեալի» խորհրդանի՞շը: Նման մոտեցումը ես չեմ հասկանում: Ինձ համար չկա ավելի կարեւոր բան, քան «Ռեալը»: Մարզիչը պետք է անի այն, ինչն համարում է թիմի համար լավագույնը: Նման հարցերում կարիք չկա խոսելու համարձակության, կամ ինչ որ խորհրդանիշերի մասին:

Ես կգերադասեի, որ մարդիկ մոռանային իրենց նախկին նվաճումների մասին եւ մտածեին վաղվա օրվա մասին»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Առաջիկա 2 շաբաթում տեխզննության կտրոններ չունեցող վարորդները չեն տուգանվի’
Հաջորդ հոդվածը‘Աշխատավարձի փոխարեն «Սթարի» կտրոններ (Տեսանյութ)’